Արմավիրի մարզի Խանջյան համայնքի բնակիչները մոտ մեկ ժամ փակել էին Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցները բավարար քանակով ջուր էին պահանջում։
Դեղձի բերքահավաքը կսկսվի 10 օրից, բայց գյուղացիները չեն կարողանում այգիները ոռոգել, որպեսզի պտուղը հասունանա։
Ոռոգման ջուրը Արմավիրի մարզում մատակարարվում է ընդհատումներով՝ եռօրյա գրաֆիկով, մասնավորապես՝ 3 օր ջուրը բաց է թողնվում, 3 օր՝ դադարեցվում։
Գյուղացիները պնդում են, որ 3 օրում բոլորին ջուր չի հասնում, առաջարկում են փոխել ջրամատակարարման գրաֆիկը։