Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է քաղաքական կամք և իրավիճակի գլոբալ գնահատում և, նույնիսկ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների կանխամտածված վերակազմակերպում՝ պահանջված դերբաշխմամբ

Օգոստոս 04,2021 20:07

Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ, երբ պետական համակարգի կենսունակությունը կախման մեջ է հայտնվել մեկ մարդուց՝ Արցախի նախագահից: Նման պարագայում միշտ էլ գտնվելու են քաղաքական շրջանակներ, դրսի ուժեր, որոնք աշխատելու են այդ իրավիճակն իրենց շահի օգտին շրջելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այսօրվա բարդ և դժվարին իրավիճակում, թե արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և թե մեր երկրի խնդիրները լուծելու համար  անհրաժեշտ է ուժերի համախմբում։ Միասնականությունը, ինչի մասին այսօր շատ է խոսվում նաև Արցախի իշխանությունների կողմից, իրոք օրվա հրամայականն է։ Սակայն միասնությունը   լոկ  գեղեցիկ խոսքերով կամ կարգախոսներով չէ` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

Մեր առաջարկությունները

  1. Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործադրելու ունակություն։ Եթե մենք ինքնակամ հրաժարվում ենք ընտրություններ անցկացնելու որոշումից, մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխանությունից: Հետևաբար անհրաժեշտ է արագ հայտարարել ՏԻՄ ընտրությունների անցկացման մասին և հնարավորինս շուտ անցկացնել այն, պատրաստ լինելով դիմագրավելու արտաքին խոչընդոտներին:
  2. Նախագահական-խորհրդարանական (կիսանախագահական) կառավարման մոդելն ապացուցել է քաղաքական ճգնաժամեր հաղթահարելու և պատերազմական վիճակում արդյունավետ կառավարելու կարողությունը։ Ներկայիս կառավարման մոդելը կենսունակ չէ, Ինչը ցույց տվեց 44-օրյա պատերազմը, դրան հաջորդող խոր քաղաքական ճգնաժամը: Այս կառավարման համակարգն ի վիճակի չէ լուծել պետության առջև ծառացած խնդիրները և հղի է կառավարման ճգնաժամով, ինչը կարող է կործանարար լինել պետության համար: Հետևաբար, անհրաժեշտ է սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհրդարանական) կառավարման մոդելին շուտափույթ անցումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը և քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը։
  3. Նոր Սահմանադրությամբ, հաջորդ մեկ տարվա ընթացքում, նախատեսված կարգով պետք է անցկացնել Ազգային ժողովի, այնուհետև Հանրապետության նախագահի ընտրություններ:

Վերոնոշյալ առաջարկությունները կոչված են ներքաղաքական և արտաքին քաղաքական կոնյուկտուրայից անկախ ամրապնդելու Արցախի Հանրապետության պետականությունը և հաղթահարելու հետպատերազմյան դժվարությունները: Դրանց իրագործման համար պահանջվում է քաղաքական կամք և իրավիճակի գլոբալ գնահատում և, նույնիսկ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների կանխամտածված վերակազմակերպում՝ պահանջված դերբաշխմամբ:

Արցախի Արդարություն Կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031