Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկվել է վերանայել նախնական նախագիծը, հրաժարվել ավելորդ ծախսերից ու առավել սեղմ ժամկետներում իրականացնել Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի վերանորոգումը»

Օգոստոս 04,2021 18:28

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով:

Հրավիրված էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, 10-րդ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը:

Կրթօջախի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտությունը ծագել էր դեռ մինչև պատերազմը: 2018 թվականին հանրապետական սեյսմիկ կայանի եզրակացության հիման վրա նախագիծ էր մշակվել, համաձայն որի պիտի իրականացվեին կրող պատերի ու միջհարկային ծածկերի ամրացման աշխատանքներ: Նախատեսվում էր նաև ընդհանուր վերանորոգում: Ծրագրի արժեքը 2018 թվականի գներով շուրջ 2 մլրդ 61 մլն դրամ էր:

Քննարկման արդյունքում առաջարկվել է վերանայել նախնական նախագիծը, ինչը թույլ կտա հրաժարվել ավելորդ ծախսերից ու առավել սեղմ ժամկետներում իրականացնել շենքի վերանորոգումը: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլերով՝ ըստ առանձին մասնաշենքերի, ինչը հնարավորություն կտա չխաթարել ուսումնական գործընթացը:

Շինարարությունը լրիվությամբ կավարտվի 2022 թվականի ամռանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031