Լրահոս
Օրվա լրահոսը

Միրգ, բանջարեղեն, մսամթերք․ թանկացել են սննդամթերքն ու ոչ պարենային ապրանքները

Օգոստոս 04,2021 18:40

Հայաստանում սպառողական գները այս տարվա հուլիսին հունիսի համեմատ նվազել են 0.5%-ով, սակայն  այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ 8.2% գնաճ է արձանագրվել։ Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը։

Սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախմբում 1.4% գնանկում է գրանցվել այս տարվա հուլիսին՝ հունիսի նկատմամբ, սակայն հուլիսը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ 13.5% գնաճ է արձանագրվել։

Ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում այս տարվա հուլիսին 2020 թվականի հուլիսի նկատմամբ 9.2% գնաճ է գրանցվել, իսկ այս տարվա հուլիսը հունիսի նկատմամբ գնաճը կազմել է 0.5%։

Մրգի ապրանքախմբում 2021 թվականի հուլիսին  նախորդ տարվա  հուլիսի համեմատ  գրանցվել է  11.8% գնանկում։ Այս ապրանքախմբում գնանկում է արձանագրվել նաեւ այս տարվա հուլիսին՝ հունիսի համեմատ, գների նվազումը կազմել է 13.0%։

Բանջարեղենը  2021 թվականի հուլիսին  նախորդ տարվա հուլիսի համեմատ  թանկացել է  53.1%ով, իսկ ահա այս տարվա հուլիսին 2.5%-ով էժանացել է հունիսի համեմատ։

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում այս տարվա  հուլիսին 2020 թվականի  հուլիսի համեմատ 33.8% գնաճ է արձանագրվել, իսկ այս տարվա  հունիսի համեմատ՝ 2.8% գնանկում, եւ ինչպես վիճակագրական կոմիտեն է փաստում,  արեւածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021 թվականի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 75.2%, իսկ 2021 թվականի  հունիսի համեմատ  7% գնանկում է արձանագրվել։

Շաքարն ու շաքարավազն էլ թանկացել են է 39.4%-ով՝ գնաճը կազմել է այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ այս տարվա հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում:

Այս տարվա հուլիսին 2020 թվականի հուլիսի համեմատ կաթնամթերքը, պանիրը,  հավկիթը թանկացել են 12.1%ով, այս նույն ապրանքները 2021 թվականի հուլիսին հունիսի համեմատ 0.5%-ով էժանացել են, սակայն հավկիթի գինը 2021 թվականի  հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51.3%-ով, իսկ 2021 թվականի հունիսի համեմատ  2.3%-ով էժանացել է։

Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.0% գնաճ, իսկ  այս տարվա  հուլիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 23.8%։

Թանկացել է նաեւ մսամթերքը․ գնաճը այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 9.7%, իսկ այս տարվա հուլիսին հունիսի համեմատ գնաճը կազմել է՝ 1.8%։  Օրինակ խոզի միսն այս տարվա հուլիսին նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 32.2%:

Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքաշուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում՝ 0.4% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի գնաճը այս. հուլիսին  նախորդ հուլիսի համեմատ կազմել է 8.6%, իսկ այս հուլիսին  հունիսի համեմատ՝ 0.1%, իսկ ծխախոտային արտադրատեսակներն այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ  թանկացել են 10.3%-ով, այս հուլիսին հունիսի համեմատ՝ 1.2%ով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա հուլիսին նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 9.6% գնաճ, սակայն  0.2% գնանկում է գրանցվել այս հուլիսին հունիսի համեմատ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031