Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տղամարդուն կյանքից զրկելու և այրելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի բնակչին

Օգոստոս 04,2021 18:08

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 59-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 17-ին, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, 44-ամյա տղամարդը դիակը տեղափոխել է իր տան հարևանությամբ գտնվող կաթսայատուն, որտեղ էլ այրման եղանակով փորձել է վերացնել դիակի հետքերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031