Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի նկատմամբ կիրառված կալանավորումը որպես խափանման միջոց թողել է ուժի մեջ։ Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր հուլիսի 9-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կշարունակեն կալանքի մեջ մնալ Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու որոշումը վերաքննիչ դատարանը կհրապարակի վաղը՝ օգոստոսի 5-ին։
Նշենք, որ հունիսի 20-ի քվեարկությունից հետո Սյունիքից կալանավորվածներից միայն մեկի՝ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցն է փոխվել՝ գրավ ու նա հուլիսի 20-ից ազատության մեջ է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ