«Ասում եք, թե մենք պատերազմին լավ չենք պատրաստվել։ Դուք լա՞վ էիք պատրաստվել»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
«Ձեր բանակի գեներալը քառօրյա պատերազմից հետո օգտագործում էր «անօդաչու թռչուն» արտահայտությունը։ Դո՞ւք էիք պատրաստվել․․․եւ հեգնանքով էր խոսում «անօդաչու թռչունների» մասին»,-նշեց Գեւորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այս օրերին ընդդիմությունից Ռուբեն Ռուբինյանին մեղադրեցին Շուշիին «Շուշա» ասելու մեջ, մինչդեռ նա նման բան չի ասել, իսկ այ ՀՀ նախկին նախագահներից մեկը, ըստ Պապոյանի, ասել է․ «Մի ասեք այնպիսի բաներ, որոնց ես այստեղից գալու եմ ու հակադարձեմ։ Փակեք ապակառուցողականության մթնոլորտը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ