Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակ ունի օլիմպիական կարգախոսը փոփոխության ենթարկելը

Օգոստոս 04,2021 16:45

ՄՕԿ-ը Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկից բառացիորեն մի քանի օր առաջ պաշտոնապես հաստատեց օլիմպիական խաղերի նոր կարգախոս՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» շուրջ 130 տարվա գաղափարին տալով, ըստ էության, նոր իմաստ: Ավելացվել է «միասին» բառը, եւ օլիմպիական խաղերի կարգախոսը այսուհետեւ հնչելու է այսպես. «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»:

Թվում է՝ ամեն բան նորմալ է եւ առանձնապես ոչինչ էլ չի փոխվել: Սակայն շատերն են տարակուսած, թե այս նոր կարգախոսի հեղինակները եւ դրա օգտին քվեարկած մարդիկ ինչո՞ւ հստակ չեն պատասխանում հարցին, թե միասին ասելով ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ունեն: Եթե երկրների միասնականությունը, մաշկի գույնը, ապա միահյուսված հինգ օղակները իրենց գույներով հենց դա են խորհրդանշում եւ օլիմպիական խաղերը ռասայական տարբերության հետ կապված անհանգստացնող խնդիրներ չեն ունեցել: Նույնը սեռերի իրավահավասարության իմաստով:

Օլիմպիական խաղերը դեռ հնագույն ժամանակներից նշանակել են խաղաղություն, սեր, միասնականություն, համերաշխություն, հանդուրժողականություն, հավասարություն, իսկ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» բառերը խորհրդանշել են մարզական խաղաղ մրցակցությունը հավասարների միջեւ: Հետեւաբար, ի՞նչը կարող է լինել «միասին» բառը մեջտեղ բերելու իմաստը եւ պատճառը:

Ավելի քան 100-ամյա խորհրդանիշ-կարգախոսը օլիմպիական խաղերի անբաժանելի մասն է ճիշտ այնպես, ինչպես հինգ օղակները, օլիմպիական դրոշը, օլիմպիական օրհներգը, օլիմպիական երդումը եւ օլիմպիական կրակը, որ անպայման վառվում է Հունաստանում: Ուրեմն, ի՞նչ անհրաժեշտություն կար աղավաղել մեկ դարից ավելի կյանք ունեցող ավանդույթը, որը բավարարում էր բոլորին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031