Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ