Իշխանականները մշտապես ասում են, որ գեներալները բանակը թալանելու հաշվին հարստացել են, կա գեներալ, որ առանձնատունը ծախել է բանակի վրա, հետո այդ առանձնատունը ձեւակերպել իրեն՝ որպես նվեր:
Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ո՞ւմ մասին է խոսքը, գիտե՞ք»: Լրագրողները Մովսես Հակոբյանի անունը տվեցին, Օհանյանն էլ պատասխանեց. «Բացահայտ սուտ է դա, որովհետեւ Մովսես Հակոբյանը իր ծառայության այն հատվածը, որը իրականացրել է՝ որպես ՊԲ հրամանատար, ես այդ ժամանակ եղել եմ ՊՆ նախարար եւ այդպիսի բան տեղի չի ունեցել: ՀՀ յուրաքանչյուր զինվորական ՀՀ քաղաքացի է եւ իր հնարավորության շրջանակում իրավունք ունի ապահովել իր սոցիալական խնդիրները: Ինչ վերաբերում է բանակի գեներալների կողմից թալանին՝ նախեւառաջ բանակից հեռու մնացեք: Այդ խնդիրներն են, որ բանակի հրամանատարական կազմին բերել են հոգեբանական այսպես ճնշված իրավիճակի, իսկ հրամանատարը, ով համարձակ կերպով ստեղծագործական աշխատանքում որոշումներ չի ընդունում, նա չի կարող հասնել հաջողությունների»:
Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ ինքը պայքարել է կոռուպցիայի, կաշառակերության դեմ, բանակում ձեւավորվել է մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոն. «8,5 տարիների ընթացքում ես շուրջ 130 հոգի գնդապետ եւ բարձր մարդկանց պաշտոններից ազատել եմ, որոնց կեսը կապ են ունեցել այս կամ այն թերությունների եւ կոռուպցիոն ռիսկերի հետ, քրգործեր են հարուցվել եւ մարդիկ իրենց պատիժը ստացել են: Անդադար պայքար իմ ղեկավարության ժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարների տարբեր բարերարների կողմից միջոցներ են մտցվել բանակ արտաբյուջետային հաշիվ, որն օգտագործվել է ռազմավարական կարիքների, մարտական կարիքների, նաեւ զինծառայողների՝ զոհված, հաշմանդամ դարձած, ընտանիքների խնդիրների լուծմանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ