Պաշտպանության նախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը, որին ապրիլյան պատերազմից հետո հեռացրել էին պաշտոնից՝ հետախուզության ոլորտում բացթողումների համար: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ այս նշանակումն ինչպե՞ս եք գնահատում, ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ օրվա իշխանություններն են կադրային քաղաքականություն վարում. «Ես չեմ կարող ընթերցել, կարդալ, թե ինչ միտք կա եւ ինչ մտադրություններ ունեն իշխանությունները»:
Հարցին՝ 2016-ին հետախուզությունը թերացե՞լ է, թե՞ ոչ՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «2016-ին հետախուզության հետ կապված ռազմավարական մակարդակում եւ օպերատիվ մարտավարական մակարդակում մենք խնդիրներ չենք ունեցել»:
Դիտարկմանը, որ ՍԵրժ Սարգսյանը՝ այդ պահին գլխավոր գերագույն հրամանատարն ասում է, որ ունեցել ենք՝ Օհանյանը արձագանքեց. «Ես չգիտեմ, չեմ լսել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ