Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքերը գալու են, մեր շատ համերկրացիների հետ միասին կամ ուրիշի անուններով գնեն անշարժ գույք, լցվեն Սյունիք». Սեյրան Օհանյան

Օգոստոս 04,2021 15:56

«Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականությունը: 44-օրյա պատերազմից ու Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարած հաղթանակից հետո մեր իշխանությունները կարծես ճնշման եւ պարտադրանքի ներքո են գտնվում: Իրենք գտնում են, որ ապաշրջափակումները օգուտ են լինելու ՀՀ-ին ե՛ւ տնտեսական, ե՛ւ այլ առումներով: Մենք պետք է հասկանանք նախ, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակներ են ունեցել ու նախապատրաստվել են ապագա սադրանքների»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ այդ իրականության մեջ չի կարող սահմանազատում, սահմանագծում իրականացվել ու քանի դեռ չկան պայմաններ խաղաղության, չենք կարող գնալ դրան, մանավանդ, որ իրավական հիմքեր էլ չկան. «Մենք այդ իրավիճակում պետք է մեր սահմանները ամրապնդենք: Այն ղեկավարները, որոնք պատասխանատու են սահմանների համար, ԱԺ-ն պետք է կանչի հարցադրումների, նրանց հետ միասին գնա ճշտումներ անի ու մենք մեր սահմանները պաշտպանենք: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք գնում ենք դիվանագիտական ճանապարհով: Միայնակ դիվանագիտական ճանապարհով գնալը շատ դժվար է, դա պետք է անենք մեր ռազմավարական գործընկերների, ՀԱՊԿ-ի հետ: Իսկ այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակումը բերելու է մեր երկիրը, հատկապես Սյունիքի հատվածը տնտեսական մեծ ճնշման ու այդ հատվածում հակառակորդը, Թուրքիան փոխելու է մեր ժողովրդագրական պատկերը: Պարզ ասած, թուրքերը գալու են, տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, լցվեն, մեր շատ համերկրացիների հետ միասին կամ ուրիշի անուններով գնեն անշարժ գույք, լցվեն: Դա մեզ օգուտ չի տալու: Լուրջ տնտեսագետները խոսում են, որ այդ ճանապարհը, որ պետք է Երեւանից Նախիջեւանի միջոցով, Ադրբեջանով դուրս գա Ռուսաստան, դա մեզ համար հարմար ճանապարհ չէ, որովհետեւ մինչեւ դա կառուցվի մյուսը ավելի կարճ ճանապարհ Վրաստանի միջով թունելով դուրս է գալիս ՌԴ »:

Խոսելով Փաշինյանի առաջարկի մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվեն ռուս խաղաղապահները՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ սահմանների պաշտպանությունը պետք է մեր երկիրն ինքը իրականացնի. «Այն երկիրը, որն ի վիճակի չէ պաշտպանել ինքն իր սահմանները, այդ երկրում խոսել ինքնիշխանության մասին շատ դժվար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031