Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Արցախից տեղահանված անձանց առկա խնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ՄԶՀ տնօրեն Լուսինե Սիմոնյանը, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Ինգա Հարությունյանը, ծրագրի փորձագետներ, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մասնագետներ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ և ՀԿ ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ՄԶՀ տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները:
Բանախոսները հանդիպման մասնակիցների հետ քննարկել են Արցախից տեղահանված անձանց առկա, Արցախում պատերազմից տուժած բնակչության սոցիալական պաշտպանության հիմնախնդիրները և համայնքային սոցիալական աշխատողների ու պետական կառույցների հետ համագործակցության հնարավոր մեխանիզմները:
Կարդացեք նաև
Կոտայքի մարզպետարան