Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր օրոք հանրաքվեին «ոչ» ասած զինվորը դիրքեր էր բարձրացել արյունլվա երեսով»․ Ալեքսանյանը՝ Սեյրան Օհանյանին

Օգոստոս 04,2021 14:08

ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայաստան դաշինք» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին դիմելով` ասաց, որ ծառայել է 2014-16թթ․, իսկ 2015թ․ տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Ալեքսանյանի խոսքով՝ իրենց զորամասում մի բարձրաստիճան սպա կանգնել է քվեախցիկի հետեւում ու ստուգել, որ զինվորներն «այո» քվեարկեն․ «Սահմանային հերթափոխից իջած զինվորներից մեկը, որը հանրաքվեին «ոչ» էր քվեարկել, դիրքեր էր բարձրացել արյունլվա երեսով։ Դուք անձա՞մբ եք նման կերպ պատժելու հրաման տվել՝ ձեր քաղաքական թիմին օգտին քվեարկելու համար, թե տեղյակ չեք եղել»։

Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ԶՈՒ-ում քաղաքական չեզոքության ապահովման տեսանկյունից միշտ աշխատանք արվել է, բայց դա չի նշանակում, թե սխալներ չեն եղել։ «Նման ցուցում չէր կարող լինել, այն էլ անհատ զինվորի հանդեպ։ Գերատեսչության ղեկավարը չի կարող պատասխանատու լինել ցածր օղակների գործիչների համար։ Իսկ ինչո՞ւ այդ ժամանակ չեք բարձրաձայնել այդ մասին»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031