Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով

Օգոստոս 04,2021 14:04

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը երկու փուլով՝ օգոստոսի 2-ից նոյեմբերի 2-ը և նոյեմբերի 2-6-ն առցանց (օնլայն) ձևաչափով կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը:

Փառատոնը կիրականացվի Երևանում, ՀՀ մարզերում, սահմանամերձ համայնքներում՝ Գավառում, Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):

Միջոցառումները կանցկացվեն ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և ուսումնական այլ հաստատություններում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով սահմանամերձ մարզերի և Արցախից եկած երեխաներին ու պատանիներին:

Տեղեկացնենք, որ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:

«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակում ներկայացվել են 11 մրցութային և ոչ մրցութային անվանակարգեր. «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես ժյուրի հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ, «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա. Շիրակացու անվան N 8 միջնակարգ դպրոց:

«Ռոլան» 17-րդ փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Միան և սպիտակ առյուծը» (ռեժիսոր՝ Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018 թ.), «Աղբ» (ռեժիսոր՝ Լ. Դելլա Գրոտտա, Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020 թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք» (ռեժիսոր՝ Ի. Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020 թ.), «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021 թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժիսոր՝ Ֆ. Դմիտրիև, Ե. Գալդոբինա, 2020 թ., պրեմիերա), «Ծիածանի լեգենդը» (ռեժիսոր՝ Ա. Միքայելյան, Գ. Բաբայան, 202 1թ.) և այլ ֆիլմեր:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացված են ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, 2021 թ., պրեմիերա), «Ծիածանի լեգենդը» (ռեժիսոր՝ Ա. Միքայելյան, Գ. Բաբայան, 2021 թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժիսոր՝ Ա. Միքայելյան, 2016 թ.) ֆիլմը, «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա. Միքայելյան, 2008 թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժիսոր՝ Ռ. Փաշինյան, 2016 թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ. Ստեփանյանի հիշատակին:

Այս տարի ևս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ շարունակվում է արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի վեր փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրությունների շարքում ընդգրկված է 11 ֆիլմ:

Երևանի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակում այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ): Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի» հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակում ներկայացված է «Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ծրագրում ընդգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:

Նշենք, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ, օգտագործելով այն որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ: Այն նաև միտված է մեղմելու պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031