Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի առաջ սեղմեցի կոճակն ու միացա բանակի ղեկավարին»․ Օհանյանը բացահայտեց 2016թ․-ից մի դրվագ

Օգոստոս 04,2021 13:25

ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը, դիմելով իրենց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, խնդրեց պարզաբանել՝ իշխանության քարոզչական թեզերից մեկն այն է, որ սահմանի ամրապնդման, ինժեներական աշխատանքների կատարման տեսանկյունից վերջին երեք տարում ավելի շատ բան է արվել, քան նախորդ 20 եւ ավել տարիներին, այդպե՞ս է։

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ինժեներական ամրակայման աշխատանքները շարունակվել են նաեւ 2018թ․-ից հետո, սակայն համեմատությունն անընդունելի է։

Որպես օրինակ պաշտպանության նախկին նախարարը հետեւյալ դեպքը պատմեց․ «Այն ժամանակվա ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, երբ ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ էր, աշխատասենյակումս հարցրեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ ապրիլյանից հետո ավելի շատ աշխատանք է կատարվել, քան նախկին տարիներին․․․ես սեղմել եմ կոճակը, կապվել բանակի հրամանատարի հետ ու հարցրել՝ քանի՞ կմ հակատանկային փոս ունես։ Պատասխանեց, որ 483։ Հարցրի, թե քանիսն է հիմա կառուցել։ Ասաց՝ 6,7 տասնորդական կմ։ Հետեւաբար, այդ ինչպե՞ս է ստացվել, որ նախկինում ավելի քիչ էր, քան հիմա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031