«Հայկ Սարգսյան, Իշխան Սաղաթելյանն առնվազն գիտությունների թեկնածու է՝ ասպիրանտուրայում սովորելու արդյունքում, ոչ թե ինքնավնասումով բանակից թռած»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատել էր, որ ի տարբերություն ԱԺ նախագահ եւ փոխնախագահներ ընտրված Ալեն Սիմոնյանի, Հակոբ Արշակյանի եւ Ռուբեն Ռուբինյանի՝ «Հայաստան» դաշինքից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանը բանակում չի ծառայել։
Գեղամ Մանուկյանը շարունակեց․ «Բացի այդ, քաղաքական մեծամասնություն, 2018թ․-ին ձեր կուսակցության մամուլի խոսնակն օրենքի փոփոխության արդյունքում ընդունվեց ասպիրանտուրա, եղավ ԱԺ նախագահի օգնական, հետո՝ խորհրդական, երեք տարի չեղավ բանակում, զբաղեցրեց մեկ այլ խելացի մարդու տեղը, երեւի, ասպիրանտուրայում, իսկ այս տարվա մայիսին դիմում գրեց ու դուրս եկավ ասպիրանտուրայից։ Երեք տարի պետական հովանավորությամբ բանակից թռավ, հիմա էլ հայտնի չի՝ ծառայության գնա՞ց, թե ոչ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ