Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա սահմանազատման գնալը վտանգավոր պայմաններ կստեղծի մեր ու Արցախի համար»․ Սեյրան Օհանյան

Օգոստոս 04,2021 12:46

«Մենք խնդիր ունենք կատարելու, որովհետեւ այսօր չունենք սահմանագծման եւ սահմանազատման գնալու պայմաններ, որովհետեւ դրանց գնում են այն ժամանակ, երբ կան խաղաղության պայմաններ, երբ թշնամիները վերածվում են հարեւան երկրների, եւ ստեղծվում է միջկառավարական հանձնաժողով, որն էլ իրականացնում է դա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով այն փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման խնդիրը լուծելու՝ ասաց «Հայաստան դաշինք» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Բայց այստեղ խնդիրն այլ բանում է։ Ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք ու չեն հեռանում։ Համոզված եմ, որ այն կարևոր ռազմավարական կետերը, որոնք մենք առանց պատերազմի, բանավոր հետ ենք քաշվել ու հանձնել ադրբեջանցիներին, հետո խնդիրներ են առաջացնելու՝ ադրբեջանցիների  հետ քաշվելու կամ հետ շպրտելու հետ կապված։ Ուստի սահմանազատման խնդրին հիմա գնալը ժամանակավրեպ է եւ վտանգավոր պայմաններ կստեղծի մեր ու Արցախի համար։ Դա պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, որն անմիջապես վտանգում է Արցախի խնդիրը։ Սա է իրականությունը»,-նշեց Օհանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031