ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի կողմից խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի առաջադրման հարցն էր քննարկվում։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որը Սաղաթելյանի կենսագրությունն էր ներկայացնում, ասաց՝ ՔՊ-ի առաջադրած թեկնածուներ Ալեն Սիմոնյանը, Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, որոնք համապատասխանաբար ընտրվեցին ԱԺ նախագահի եւ փոխնախագահների պաշտոններում, ծառայել են բանակում, իսկ Իշխան Սաղաթելյանը չի ծառայել։
Սեյրան Օհանյանն արձագանքեց․ «Սաղաթելյանը կրթություն է ստացել, որ պատճառով, ըստ օրենքի, ազատվել է ծառայությունից։ Ունի գիտական աստիճան։ Սակայն հետագայում, ինչպես շատերը, կապ է ունեցել ՀՅԴ-ի կազմավորած ջոկատների հետ։ Նա ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից է, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ իր ջոկատի կազմում պարբերաբար գտնվել է Արցախում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ