Էդվարդ Հովհաննիսյանի հրաժեշտի խոսքը
Սիրելի հայրենակիցներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարգելի գործընկերներ,
Մեր Հայրենիքի համար այս բարդագույն պատմական ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի անձնուրաց և սրտացավ աշխատանքի շնորհիվ հաջողվել է պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով մեզ վերապահված գործառույթները, հակազդել ամենատարբեր բնույթի մարտահրավերների և ապահովել մեր երկրի տնտեսական սահմանների անվտանգությունը:
Պետական եկամուտների կոմիտեում իմ աշխատանքի ուղենիշներից են մշտապես եղել Հայաստանի Հանրապետության տնտեսական սահմանների անվտանգության ամրապնդումը, բոլորի համար տնտեսական գործունեության համահավասար դաշտի և օրենքի գերակայության ապահովումը, օրինապահ տնտեսվարողների համար գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև` արատավոր երևույթների և հանցավորության դեմ անզիջում պայքարը: Պետության առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով: Գոհունակությամբ կարող եմ փաստել, որ այդ ուղղությամբ ՊԵԿ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայել, գործել է առավելագույն նվիրվածությամբ և սրտացավությամբ: Պետական եկամուտների կոմիտեի ողջ անձնակազմին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:
Մեր առջև դրված խնդիրների լուծմանը նպաստելու, արդյունավետ և բեղմնավոր համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում նաև պետական բոլոր մարմիններին և գործընկեր կազմակերպություններին: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու ժամանակահատվածում ՊԵԿ ղեկավարությունը ինձ վստահելու համար:
Պետական եկամուտների կոմիտեի հաջորդ ղեկավարին մաղթում եմ հայրենանվեր և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի և զարգացման:
Կարդացեք նաև