Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեզ չհաջողվեց ամբողջական իշխանափոխություն անել, բայց ճեղքեցինք քաղաքական մենաշնորհը»․ Սեյրան Օհանյան

Օգոստոս 04,2021 11:28

«Ընթացիկ իրողությունները հուսահատվելու հիմք չեն տալիս։ Մանավանդ, որ մենք այդ իրավունքը չունենք։ Այո, մեզ չհաջողվեց ամբողջական իշխանափոխություն իրականացնել, բայց իրավունք չունենք չգնահատելու այն իրողությունը, որ մենք կարողացանք ճեղքել երկրում հաստատված քաղաքական մենաշնորհը եւ խորհրդարանում ունենալ ներշնչող թվով ընդդիմադիր խմբակցություն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց․ «Մեր քաղաքական օրակարգը եւ նպատակադրումները սպառված չեն։ Մենք քաղաքական պատասխանատվության լրջագույն պարտք ունենք մեր 270 000 ընտրողների առաջ։ Իրականում պատասխանատվությունն ավելի մեծ է։ Մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի եւ այն քաղաքացիների համար, որոնց հուսահատությունը թույլ չտվեց գնալ ընտրությունների։ Պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է չդադարեցնել պայքարը եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական պայքարի ողջ գործիքակազմը ծառայեցնել դրան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031