Ազգային ժողովում այսօր ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Հակոբ Արշակյանի թեկնածության փակ, գաղտնի քվեարկությունը։
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2021/08/Narek-Babayan.jpg)
The first session of the RA National Assembly’s 8th convocation continues in the hall of the RA NA building
Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր։ Հակոբ Արշակյանի թեկնածության օգտին քվեարկել է հենց 71 պատգամավոր։
Հավելենք, որ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքները քվեարկությանը չեն մասնակցել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ