Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր պայքարը սկսեցին ազատ ոճային ըմբիշները: Հայաստանից մրցագորգ մտավ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Նա 1/8 եզրափակչում գոտեմարտեց Մոնղոլիան ներկայացնող Բեխբայար Էրդենբատի հետ ու մարտը տանուլ տվեց 1:6 հաշվով:
Օլիմպիական խաղերում մեր երկրորդ եւ վերջին ազատ ոճայինը՝ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, պայքարի մեջ կներգրավվի օգոստոսի 6-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ