Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ»

Օգոստոս 04,2021 09:30

Նոր խորհրդարանի աշխատանքը նշանավորվեց լրագրողական աշխատանքի խայտառակ սահմանափակումներով, եւ առհասարակ՝ ԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել։ Լրագրողական ընդվզումներին ի պատասխան, ԱԺ նոր ղեկավարությունը հայտարարում է, թե այս շենքում «հոկտեմբերի 27» է եղել, եւ Նաիրի Հունանյանը լրագրող էր։

Մոռանում են, որ լրագրող էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, լրագրողական գործունեությամբ են զբաղվել իրենցից շատ-շատերը, բայց ոչ ոք մեր պետության եւ ազգի դեմ ծավալած նրանց եռամյա գործունեության աղետալի հետեւանքների մասին խոսելիս իրենց չի համեմատում մեր երկրի պատմությունը շրջած ոճրագործի՝ Նաիրի Հունանյանի հետ։ Եվ ընդհանրապես՝ 99-ից 22 տարի անց ինչո՞ւ են հիշել հոկտեմբերի 27-ը, որտեղի՞ց են այս անասնական վախերը, եւ ի՞նչ վտանգ են զգացել լրագրողներից հենց այսօր։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031