Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխակալ վերաբերմունք ունեմ մեղադրյալ Մովսես Հակոբյանի նկատմամբ եւ որպես դատավոր չեմ կարող լինել անաչառ». «Ժողովուրդ»

Օգոստոս 04,2021 09:00

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի քրեական գործը քննելուց հրաժարված դատավոր Վաչե Մարգարյանի գրությունը, թե նա ինչու է հրաժարվել քննել այդ քրեական գործը։

Մարգարյանը իր որոշման մեջ գրել է. «Հարկ եմ համարում նշել, որ նախագահող դատավորս 1999-2001 թվականներին զորակոչվել եմ բանակ՝ պարտադիր ժամկետային զիծառայության եւ նշանակվել եմ ՊԲ զորամասում որպես շարքային զինվոր, այնուհետեւ ստացել եմ ավագի կոչում։ Զորակոչվելով բանակ թիվ ՊԲ N զորամասի հրամանատարն է հանդիսացել Մովսես Հրանտի Հակոբյանը, ում հրամանատարության ներքո էլ սկսվել է իմ զինծառայությունը։ Հարկ եմ համարում նշել , որ Մովսես Հրանտի Հակոբյանին՝ որպես զորամասի հրամանատարի վերաբերվել եմ շատ դրական, կատարել եմ նրա կողմից տրված բոլոր հրամանները եւ հանձնարարականները՝ նրան ընդունելով որպես պրոֆեսիոնալ զինվորական, եւ ցուցաբերելով օրինակելի վարքագիծ՝ արժանացել եմ նրա կողմից տրված խրախուսանքների, ուստի գտնում եմ՝ տվյալ պարագայում կանխակալ վերաբերմունք ունեմ մեղադրյալ Մովսես Հակոբյանի նկատմամբ եւ որպես դատավոր չեմ կարող լինել անաչառ եւ գործով իրականացնել անկողմնակալ որոշում»:

Եվ արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031