Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործակալության գործընկերներ Կարեն Խաչատրյանը, Սահականուշ Եղիազարյանը, Նարեկ Բոցինյանը և Սրբուհի Դարբինյանն այսօր հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետարանում։ Հանդիպման ընթացքում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվել են Արցախից տեղահանված և մարզում հյուրընկալված ընտանիքների խնդիրներն ու ներկա իրավիճակը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև աջակցության և մարզի համայնքների կարողությունների հզորացման տարբեր ուղղությունների ու առաջնային բնագավառների շուրջ։
Տավուշի մարզպետարան