Հայտնի ռուսական երգ կա․ «Ինչից է սկսվում հայրենիքը»( «С чего начинается Родина»)։Երգի բառերը շատ հուզիչ են։ Երգը որպես երեխաներին ուղղված, հայրենիքին նվիրված ձոն, սկսվում է այբբենարանի նկարներից, շարունակվում ընկերներով, հայրենի բնությամբ և վերջանում հայրենիքին տրված երդումով։
Եթե զուգահեռներ տանենք հայ իրականության հետ, ապա իմ կարծիքով կունենանք հետևյալ պատկերը․Հայրենիքը սկսվում է․
-Քո և քո հարևան բակի ընկերների ազգանուն, անուններից․ Ղասաբօղլյան Մելս, Քեշիշյան Վանիչկա, Բաբաջանյան Վիլեն, Դեմիրխանյան Լենստաբերիա, Ակոպով Բեատրիչա, Ղարագյոզյան Սարկոզի և այլն։
-Քո երկրի տեղանուններից․Բասարգեչար, Դարաչիչակ, Ղամառլու, Լենինական, Կիրովական, Կալինինո, Կամո, Ազիզբեկով, Գագարին, Չկալովսկ և այլն
Կարդացեք նաև
-Քո մայրաքաղաքի փողոցների,հրապարակների, կինոթատրոնների անվանումներից․ Լենինի , Ստալինի, Ազիզբեկովի,Սախարովի, Ֆուրմանի անվան, «Մոսկվա», «Ռոսիյա» և այլն։
-Քո քաղաքների, գյուղերի խանութների, սրճարանների անվանումներից․ Մարկետ, Սուպերմարկետ, Միլանո, Էվրիկա, Պարմա, Մոսկոու, Շոկոլադնիցա և այլն։
-Քո հայրենիքը սկսվում է քո բնակարանից, առանձնատնից, նկուղից, գարաժից, քծնանքից,պաշտոնից , կաշառքից, գրին քարտից։
Քո հայրենիքը չեն Արցախը, Շուշին,Սյունիքը, Գեղարքունիքը,Սև լիճը, քո երկրի բնությունը, պատմությունը։
Այնպես որ , այս ամենը կարելի է վերածել ռաբիս երգի, հետևյալ անվանումով․ «Որտեղ է վերջացել հայրենիքը»։
Ավետիք Իշխանյան
Ազիզբեկովի և Սախարովի հրապարակները նույնն են։ Իսկ Հայրենիքը վերջանում է, երբ մտավորականներն իրենք իրենց նկատմամբ խստապահանջ լինելուց առաջ «հասարակ» մարդկանց մեղադրում են օտարամոլության մեջ։ Եթե Սախարովի անվան հրապարակ ունենալը հարիր չէ մայրաքաղաքում, ուրեմն Գոգոլ էլ կարդալ պետք չէ, ով, ի դեպ, օտարամոլությունը բավականին դիպուկ քննադատում է Ռևիզորի սկզբում։ Գուցե Գոգոլի գործն է ձեզ ոգեշնչել։ Անկապ ստացվեց, բայց տարրական սխալները բարոյա-հոգեբանական կոչերում ծիծաղելի են։ Մի՞թե ոչ հեղինակը, ոչ էլ խմբագիրը չգիտեն, որ ներկայիս Սախալովի հրապարակը նախկինում կրել է կոմիսարի անունը։ Հետո էլ Հայրենիքի վորջանալուց են խոսում։