Ոսկեպաար – Բաղանիս շրջայցի ավտոճանապարհի եզրին ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրման մասին լուրը Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը ոչ հերքեց ոչ էլ հաստատեց։
Մեզ հետ զրույցում Մախսուդյանը պնդեց, որ ինքը իրավասու չէ նման տեղեկություն տալու և միայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը կարող է պաշտոնական տեղեկություն տրամադրել։
Նշենք, որ տեղեկություն էր ստացվել այն մասին , որ Ոսկեպարում ժամանել են ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնյանների ուղեկցությամբ և Ոսկեպար – Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին նախատեսվում է տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ։
Նշենք, որ նշված տեղը ներկայիս հայ – ադրբեջանական սահմանից 300-350 մետր հեռավորության վրա է գտնվում և խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում ադրբեջանական անկլավի հանձման հետ։
Կարդացեք նաև
Սաթենիկ Հովսեփյան