Որոշակի վարկատեսակներով աճի տեմպի կտրուկ դանդաղում կա, օրինակ` սպառողական վարկերի, բայց կա նաեւ վարկատեսակների որոշակի սեգմենտ, որը բավականին մեծ աճ ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին, բանկերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, եկել էին նաեւ ծրագրային ցուցանիշի, որի հիման վրա բանկերն իրականացրեցին վատորակ վարկերի դուրսգրումներ․«Նույնն արվելու է նաեւ այս տարվա ընթացքում։ Նաեւ դրանով է որոշակիորեն պայմանավորված շահութաբերության նվազումը եւ այլ պրոցեսների ընթացքը։ Հետեւաբար, մեր համոզմունքն է, որի շուրջ բանկերի հետ չունենք տարաձայնություններ, որ պետք է արտացոլենք այն իրավիճակը, որը կա Հայաստանի բանկային համակարգում»։
Պարոն Գալստյանի կարծիքով՝ այս պահին խիստ հավանական չէ, որ ԿԲ-ն հետագայում էլ կգնա հնարավոր թուլացումների․«Այս տարվա ընթացքում մենք փորձելու ենք հնարավորինս մոտենալ այն իրականությանը, որը կա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ