«Խնդրում եմ՝ իսկապես հասկացեք, թե երկիրն ինչ վիճակում է։ Իրար սպառնալով, իրար վրա մատ թափ տալով․․․հատկապես այն ուժը, որը ստացել է իշխող ուժի կարգավիճակ, պետք է ուշադիր լսի ընդդիմությանը, օրինակ ծառայի»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ նրա եւ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանի միջեւ այսօր լեզվակռիվ էր եղել։
Նազարյանն իշխանավորներին կոչ արեց ամեն բառ արտաբերելիս հաշվի առնել, որ այսօր հազարավոր տղաներ չկան, որ հետպատերազմյան շոկը դեռ երկար ժամանակ չի անցնելու․ «Բոլորին եմ ասում՝ որքան էլ փորձեք ապրել այնպես, կարծես պատերազմ չի եղել, դրանից իրականությունը չի փոխվելու»։
Նազարյանը շեշտեց՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրել պատրաստվող քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը, որպեսզի ամեն ինչ լինի անաչառ, իսկ Նիկոլ Փաշինյանին ուղղված «ինչու»-ները պետք է լսվեն առանց քաղաքական վարկանիշ հավաքելու․ «Պարտություն բերած ուժը չի կարող շարունակել ղեկավարել երկիրը։ Այս վիճակը փոխվելու է։ Շուտով նոր իրավիճակ է լինելու, քաղաքական նոր հոսանքը փոխելու է իրավիճակը։ Նկատի չունեմ քաղաքական ուժի, այլ քաղաքական հոսանքի, որում կլինեն երկիրը սիրող մարդիկ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ