Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։
Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է Արթուրին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Նշենք, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը օլիմպիական մարզադաշտում հետևել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի առաջին մրցելույթին, որի ժամանակ մեր մարզիկը հաջողությամբ հաղթահարել էր հենացատկի որակավորման փուլը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ