Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանի գործով որոշումը՝ երկու օրից

Օգոստոս 03,2021 18:01

Գորիսի համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի կալանավորման վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մնացական Հարությունյանը օգոստոսի 3-ի նիստում մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Միաժամանակ դատավոր Մնացական Հարությունյանը կեսօրից հետո հրավիրված նիստում քննեց Առուշ Առուշանյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու հարցը։ Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է, իսկ դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 5-ին՝ ժամը 12։30-ին։

Նշենք, որ նիստին Առուշանյանի պաշտպանական կողմը չէր մասնակցում, քանի որ նախապես հայտարարել էին, որ ձեւականությունների չեն մասնակցի։ Պաշտպանական կողմը դժգոհել է Մնացական Հարությունյանին գործի քննությունը մակագրելու փաստից, քանի որ այն արվել է ձեռքով ու չի պահպանվել այբբենական կարգը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, կետերով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը երկու եւ ավելի անձի նկատմամբ 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)`:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031