Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողները կգան պատգամավորի սենյակ, եթե վերջինս համաձայն լինի»․ Ալեն Սիմոնյանը՝ նոր փոփոխությունների մասին

Օգոստոս 03,2021 17:53

ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ չեն լինի, այլ նրանց համար հատուկ նախատեսված վայրեր կլինեն, որպեսզի պատգամավորները հանդես գան ճեպազրույցներով։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա պնդեց, որ լրագրողների աշխատանքը խորհրդարանում չի սահմանափակվում, այլ պարզապես համակարգում են մտցնում։

Նրա խոսքով՝ իշխանական խմբակցությունը, ի դեմս հանձնաժողովների նախագահների, պարտավորվում է պարբերաբար պատասխանել լրագրողների հարցերին․ «Լրագրողները կգան պատգամավորի սենյակ, եթե վերջինս համաձայն լինի։ Կլինի ուղեկցող»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031