Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ո՞վ է հողը պաշտպանելու՝ մեր կազմալուծված բանա՞կը, որը Սեւ լճից չի կարողանում թշնամուն քշել». Վահե Հակոբյան

Օգոստոս 03,2021 17:45

«Քանի որ մեր ֆրակցիայի հնարավորությունները սահմանափակ են, մենք շարունակելու ենք պայքարել ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ դրսում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է դիմել՝ խմբակցության կալանավորված անդամների՝ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի հարցով:

Ըստ Վահե Հակոբյանի, քաղաքական հետապնդումներն ու քաղաքական վենդետաները շարունակվում են ու դա կարող է անդրադառնալ սահմանի վրա. «Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ սահմանում: Գրեթե բոլոր մարտնչող համայնքի ղեկավարներն այսօր կալանավորված են: Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ ականատես եղանք, որ այսպես կոչված վարչապետը եկավ Գորիս եւ հայտարարեց համայնքի ղեկավարներին, որ ամեն մեկդ կազմավորեք ջոկատներ եւ պաշտպանեք: Ասաց ու գնաց ու այդ օրվանից նրանք պաշտպանում են իրենց տները, իրենց հողը: Հիմա ո՞վ է դա անելու՝ մեր կազմալուծված բանա՞կը, որը Սեւ լճից չի կարողանում թշնամուն քշել: Ես այստեղ տեսնում եմ միտում: Այն, որ հնչում է այլ երկրի ղեկավարների կողմից, որ մենք պետք է պատրաստ լինենք ցավոտ զիջումների, մենք դրան ականատես կլինենք»:

Մեր հարցին, այսինքն, երկու հոգին, որ ազատ արձակվեին, սահմանները կամրանայի՞ն՝ Վահե Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ ասում երկու հոգի: Նախ 2 չի, 6-ն են, երկրորդը՝ ինչ-որ չափով այո կամրանային, նրանց հետեւից կգնային իրենց ջոկատները, իսկ այսօր ո՞վ է գնալու»:

Դիտարկմանը՝ ձեզ ասում են, որ սա իրավական գործընթաց է Քրեական օրենսգրքի խախտում են արել՝ Վահե Հակոբյանը հարցով պատասխանեց՝ դուք ծանո՞թ եք մեղադրանքներին. «Աննախադեպ մեղադրանք է սա, նոր հոդվածով, համաձայն որի մեկ տիկնոջ՝ Քարահունջի ղեկավարի ցուցմունքի, որը 3 անգամ փոխել է իր ցուցմունքը: Իբր Առուշանյանն ասել է, որ եթե մեր օգտին քվեարկեք, ձեզ հետո ինչ-որ լավություն կանենք: Սա անհեթեթություն է: Այդ կինն ունի երկու փեսա, մեկը դատախազության աշխատակից է, մյուսը՝ ԱԱԾ-ի: Ես չեմ բացառում, որ նրան ճնշել են, նա էլ ասել է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031