ԱԺ նիստերի դահլիճում այսօր երկրորդ անգամ լեզվակռիվ եղավ։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ընդդիմադիրներին խիստ ու բարձր տոնով առաջարկեց հետագա քննարկումներում հարգել իրար, չքննարկել իրենց տեսքն ու տարիքը, հիշեցրեց, որ իրենք ժողովրդի մանդատն են ստացել։ «Այլապես, չէի ուզի ասել, բայց եթե մենք կենտրոնանանք այդ գործելաոճի վրա, տուժողը դուք եք լինելու»,-ասաց Հակոբյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը տեղից բղավեց, սակայն լսելի չէր, թե ինչ է ասում։
Զուգահեռ Վաղարշակ Հակոբյանն ամբիոնից էր գոռում՝ «պահպանեք էթիկայի նորմերը, ես արդեն ասացի, որ մանդատ ենք ստացել՝ օրենքի դիկտատուրա հաստատելու համար»։
«Չսպառնա՜ս»,-բղավում էր Գեղամ Նազարյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ