Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի տրամադրումը դառնում է այլընտրանք չունեցող ձեւաչափ տարածաշրջանի արդիականացումը լավագույնս երաշխավորելու գործում. ԱԺԲ Խորհուրդը՝ ԱՄՆ դեսպանին

Օգոստոս 03,2021 17:33

Նորին գերազանցություն տիկին Լին Թրեյսիին

Հայաստանի Հանրապետությունում
Ամերիկայի Միացյալ Նահանգների
արտակարգ եւ լիազոր դեսպան

Ձերդ գերազանցություն,
Հայաստանն ու տարածաշրջանը կրկին մեծագույն հեղաբեկումների մեջ են:
Ըստ այդմ, Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ։

Միեւնույն ժամանակ, այս իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի եւ տարածաշրջանի, ինչպես նաեւ Արևմուտքի մեր բարեկամ երկրների, այդ թվում` Միացյալ Նահանգների, համար:

Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այժմ, Միացյալ Նահանգները տարաբնույթ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը:

Մեր երկրների միջեւ գոյություն ունեցող ավելի քան հարյուրամյա միջպետական հարաբերությունները թեւակոխում են նոր ժամանակաշրջան:

Եվ կրկին համընկնում են Հայաստանի Հանրապետության եւ Արեւմուտքի շահերը:

Համընկնում են, որովհետեւ դրանք խարսխված են մարդասիրական եւ ժողովրդավարական միեւնույն արժեքների վրա:

Լիահույս ենք, որ Միացյալ Նահանգները ներկայիս դժվարագույն պահին չի լքի հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը եւ ամենայն ջանք կներդնի, որպեսզի իրականություն դառնան միջազգային համայնքի, այդ թվում եւ առաջին հերթին` Միացյալ Նահանգների, ստանձնած հանձնառությունները:

Հարյուր տարի առաջ հանգամանքների բերմամբ խափանված այդ հանձնառությունների կատարումը կվերակերտի Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով (24 փետրվարի 1920 թ.) եւ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով (22 նոյեմբերի 1920 թ.) սահմանված Հայաստանի Հանրապետությունը, որը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության եւ Արևմուտքի ռազմավարական շահերի հենքը։

Զուգահեռաբար, հաշվի առնելով նոր իրողություններն ու հնարավորությունները, Հայաստանի Հանրապետությանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի տրամադրումը դառնում է այլընտրանք չունեցող ձեւաչափ տարածաշրջանի արդիականացումը լավագույնս երաշխավորելու գործում։

Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031