Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․ «Հայաստանում տեղի է ունենալու արտաքին հաշվեկշռի լավացում»

Օգոստոս 03,2021 17:21

Արդյոք պղնձի եւ մոլիբդենի միջազգային բարձր գների ազդեցությունը ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական պատկերի վրա շարունակում է դրական մնալ, եւ հանքահումքային ապրանքների լրացուցիչ հարկումն ինչպես կազդի տնտեսության վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով այս հարցին, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց՝ ընդհանրապես, ազդեցությունները կարող են բազմապիսի լինել՝ կախված նրանից, թե կառավարությունը հավելյալ հավաքագրված հարկային միջոցներն ինչ ճանապարհով կվերադարձնի տնտեսություն՝ դրանք կուղղի ընթացիկ ծախսերի՞ն, թե՞ կապիտալ ծախսերին կուղղի․ «Այդ ուղղությամբ հստակ ծրագիր դեռեւս չկա»։

Ինչ վերաբերում է հանքահումքային ապրանքների լրացուցիչ հարկման ազդեցությանը, ապա պարոն Գալստյանն ասաց՝ Հայաստանում տեղի է ունենալու արտաքին հաշվեկշռի լավացում․ «Եվ հիմնական գործոններից մեկը, որն ազդում է արտաքին հաշվեկշռի դրական միտումի վրա, հենց այդ հանքահումքային ապրանքների միջազգային բարձր գներն են։ Արտահանումն ավելի մեծ ծավալի է լինելու»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի համար՝ ներկայիս գնի 15%-ի չափով:

Նշենք, որ այսօր ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031