Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական կրկնակի արծաթե մեդալակիր

Օգոստոս 03,2021 17:09

Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի անդամ, մինչեւ 109 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի հաշվարկին երկրորդ արծաթե մեդալը բերեց:

Հայ դյուցազունը պոկում վարժությունում 195 կգ-ով չունեցավ հավասարը՝ միեւնույն ժամանակ սահմանելով օլիմպիական նոր ռեկորդ: Սակայն օլիմպիական խաղերում մեդալ խաղարկվում է միայն երկամարտում: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ 228 կգ-ն գլխավերևում պահելուց հետո նա երկու անգամ չկարողացավ սանձել 238 կգ ծանրաձողը եւ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Սա Սիմոն Մարտիրոսյանի երկրորդ արծաթե մեդալն է օլիմպիական խաղերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031