Comparitech-ը ուսումնասիրել է համացանցում գրաքննությունը աշխարհի 175 երկրներում՝ պարզելու համար, թե որ երկրների կառավարություններն են ամենակոպիտ սահմանափակումները կիրառում։
Ըստ հետազոտության, Հայաստանում ինտերնետ ազատությունները սահմանափակված են 27 տոկոսով։
Հայաստանը քիչ գրաքննված երկրների շարքում է՝ 3 միավորով, որտեղ սահմանափակված են տորենտները, բայց արգելված չեն, իսկ պոռնոգրաֆիան սահմանափակված է և արգելված է։
Ըստ հետազոտության, քաղաքական լրատվամիջոցները արգելված չեն, խիստ գրաքննության չեն ենթարկվում, սոցիալական մեդիան ևս սահմանափակված և արգելված չէ, VPN ծառայությունները նույնպես։
Կարդացեք նաև
Ադրբեջանի միավորը 5 է, որտեղ սահմանափակված են տորենտները և պոռնոգրաֆիան սահմանափակված է։ Բացի այդ սահմանափակված և խիստ գրաքննության են ենթարկվում քաղաքական լրատվամիջոցները, սահմանափակված է նաև սոցիալական մեդիան։
Իսկ Վրաստանը 2 միավոր ունի, որտեղ միայն տորենտներն են սահմանափակված և արգելված։
Ցուցակը գլխավորում են Չինաստանը և Հյուսիսային Կորեան՝ 11 միավորով, իսկ հարևան Իրանը՝ 10։ Իսկ Թուրքիայում գրաքննությունը գնահատվել է 7 միավորով։
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ