ԱԺ նիստում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանին հիշեցրեց, որ մինչեւ 2018թ․-ը ինքը եւ իր թիմակիցներն ակտիվ հակառուսական գործունեություն են իրականացրել, ՌԴ դեսպանատան դիմաց պաշտպանել են Ալեքսեյ Նավալնիին ու հանդես եկել ՌԴ նախագահի դեմ։
Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ որեւէ միջոցառում որեւէ պետության դեմ չի եղել, դա իրավիճակային, դրվագային միջոցառում էր՝ մոտ տասը տարի առաջ․ «Ես ՀՀ քաղաքացի եմ եւ ՀՀ շահերից եմ ելնում, իսկ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է»։
Կարդացեք նաև
Մանուկյանը նաեւ հարցրեց՝ որքա՞ն է վճարվել հակառուսական քարոզչության համար։ Արշակյանը հարցը կոռեկտ չհամարեց, առաջարկեց չքննարկել «գնված լրատվամիջոցների հոդվածները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ