Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մենք չենք ուզում պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում, եւ մենք առաջարկում ենք այսպիսի ճանապարհ, որը կբերի դեէսկալացիայի». Ռուբեն Ռուբինյան

Օգոստոս 03,2021 16:17

ԱԺ նորընտիր փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով սահմանային լարվածության մասին՝ ասաց, որ դիրքորոշումը Փաշինյանը ներկայացրել է, այն է՝ դիտարկվում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայման հարցը. «Հստակ է, որ Ադրբեջանը ունի նպատակադրում վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշին: Ընդհանրապես Ադրբեջանի գործողությունները ուղղված են նաեւ ՀԱՊԿ-ի դեմ եւ Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Մենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը պիտի օգտագործենք ու մեր ՀԱՊԿ գործընկերների հետ քննարկումը շարունակենք»:

Հարցին՝ Փաշինյանը ՀԱՊԿ-ին էր դիմել ու նաեւ ասել, որ եթե չարձագանքեն, ԵԱՀԿ Մինսկի խմբին կդիմի, ինչ-որ ժամկետ կա՞, որից հետո նոր պետք է դիմենք ԵԱՀԿ-ին՝ Ռուբինյանը պատասխանեց, որ հստակ ժամկետ չկա, ամեն ինչ կախված է զարգացումներից:

Ռուբինյանի խոսքով՝ մեր բանակը մոտ մեկ շաբաթ առաջ ապացուցեց, որ ի զորու է կանգնեցնել ադրբեջանական հարձակումը, խոսքը Գեղարքունիքի դեպքերի մասին է. «Մենք կողմ ենք տարածաշրջանային կայունությանը եւ խաղաղությանը, մենք չենք ուզում պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում, եւ մենք առաջարկում ենք այսպիսի ճանապարհ, որը կբերի դեէսկալացիայի: Առաջարկը հայելային հետքաշման հետ կախված կապ չունի սահմանների հետ, կապ ունի զորամիավորումների տեղակայման հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031