Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կալանքի տակ գտնվող անձանց անձեռնմխելիությունը, որոնք ունեցել են՝ որպես պատգամավորի թեկնածու, հաղթահարվել է օրենքով սահմանված կարգով». Գևորգ Բաղդասարյանը՝ կալանավորված պատգամավորների մասին

Օգոստոս 03,2021 16:01

«Որևէ տեղ չկա գրված, որ արդեն իսկ տեղի ունեցած ազատության զրկումը հետագայում անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում ևս մեկ անգամ պետք է հաստատվի կամ վերահաստատվի»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի կալանքին և նրանց՝ ՀՀ ԱԺ-ում ելույթ ունենալու հնարավորությունից զրկված լինելուն վերաբերող հարցերին:

Հարցին՝ ընդունո՞ւմ եք քաղաքական մեծամասնության այն հիմնավորումը, որ ԿԸՀ-ում այդ հարցը լուծվել է, և այդ անձինք անձեռնմխելիության՝ Սահմանադրությամբ սահմանված նորմերից չեն կարող օգտվել, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Որպես իրավաբան և գլխավոր դատախազի տեղակալ՝ քաղաքական մեծամասնության կամ փոքրամասնության կարծիքը չէ, որ պետք է հաստատեմ, ընդունեմ կամ չընդունեմ: Ունեմ իմ մեկնաբանությունը: Դատախազությունը դրա հետ կապված պաշտոնական պարզաբանում է տվել՝ ի պատասխան փաստաբանի, հիմա արդեն ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի դիմումի: Իմ պատասխանը մասնագիտական է և այո, ենթադրում է, որ անձանց, որոնք կալանքի տակ են, անձեռնմխելիությունը, որոնք ունեցել են՝ որպես պատգամավորի թեկնածու, հաղթահարվել է օրենքով սահմանված կարգով: Սահմանադրական կարգավորումները չեն ենթադրում, որ արդեն իսկ սկսված քրեական հետապնդումը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատազրկումը պետք է ստանա ԱԺ համաձայնությունը: Հակառակ կարծիքները չեմ մեկնաբանում»:

Լրագրողների դիտարկմանը՝ Գևորգ Բաղդասարյանի իրավական մեկնաբանությունը լրիվ նույնանում է քաղաքական մեծամասնության դիրքորոշմանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այսպես արձագանքեց. «Մեր պաշտոնական պարզաբանումը եղել է ավելի վաղ, քան Դուք երեկ լսել եք քաղաքական իշխանության ներկայացուցիչների պարզաբանումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031