Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ սահմանը բոլորիս սահմանն է»․ Հակոբ Արշակյանի արձագանքը՝ ՀՀ տարածքն Ադրբեջանի կողմից զավթելու մասին հարցին

Օգոստոս 03,2021 15:46

ԱԺ նիստում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանին հիշեցրեց Սոթքից Խոզնավար հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին, շեշտեց, որ պատերազմից յոթ ամիս անց 100 կմ-ոց հատվածում անհրաժեշտ դիրքային ենթակառուցվածքներ չենք ունեցել․ «Ձեր թիմակիցներն ասացին, թե դա պայմանավորված էր աշխարհագրական դիրքով, ձմեռային պայմաններով։ Տրամաբանական չէ։ Ծանր հանցագործություն է եղել՝ ՀՀ սուվերեն տարածքի մեծ հատվածներ զավթել են ադրբեջանցիները, սակայն որեւէ մեկը քաղաքական-իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ Ձեր դիրքորոշումը»:

Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Տպավորություն է, որ ինչքան խնդիր կա՝ իշխող քաղաքական ուժինն է, իսկ հաջողությունների մասին չենք խոսում։ Ես սա չեմ ասում պատասխանատվությունից խուսափելու համար։ ՀՀ պետական սահմանը բոլորիս սահմանն է։ ՀՀ բանակը բոլորի բանակն է։ Եթե որեւէ տեղ որեւէ պատճառով ուշացմամբ է դիրք տեղադրվել, պարզաբանումները տրվել են։ Գնահատվել է նաեւ Ադրբեջանի քաղաքականությունը»։

Արշակյանը հորդորեց նուրբ հարցերի մասին խոսելիս թվեր ու գնահատականներ չհնչեցնել։

Տիգրան Աբրահամյանը հակադարձեց, որ պատասխանատվությունն իշխանությանն է, իսկ Ադրբեջանն առանց հետախուզության՝ առաջխաղացում չէր անի։ Հակոբ Արշակյանն ասաց՝ ավելացնելու բան չունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031