Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այն, որ անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, դեռեւս չի նշանակում, որ նրանց ընտրվելու իրավունքը խախտված է». Վլադիմիր Վարդանյան

Օգոստոս 03,2021 15:19

Ինչպես հայտնել ենք, «Հայաստան» խմբակցությունը դիմելու է ՍԴ՝ վիճարկելու ԱԺ նախագահի ընտրությունների հարցը: Որպես թեկնածու առաջադրել էին Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի թեկնածությունները, բայց նրանք կալանավորված են եւ զրկված են եղել ԱԺ-ում ընտրելու, ելույթ ունենալու, հարցերին պատասխանելու իրավունքից:

Այս առնչությամբ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցին՝ ընդդիմությունը կարծում է, որ իրավական բեսպրեդելի հետ գործ ունենք, դիմելու են ՍԴ, ի՞նչ կասեք՝ պատասխանեց. «Իրավական բեսպրեդելը ՍԴ-ի լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարց չի»: Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, նա ասաց, որ դա խմբակցության իրավունքն է, կարող են դիմել:

Հարցին՝ պատգամավորների անձեռնմխելիությունը հաղթահարվա՞ծ է՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Դուք բարձրացնում եք մի հարցը, որը ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել ՍԴ-ում: Կլինի ՍԴ որոշումը՝ կխոսենք»:

Մեր հարցին՝ երբեւէ այսպիսի իրավիճակ որեւէ երկրում եղե՞լ է, երբ թեկնածուները հնարավորություն չունենան ներկա գտնվել, հարցերի պատասխանել եւ այլն՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ վերլուծություններ պետք է արվեն, որ հասկանան. «Այն, որ անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, դեռեւս չի նշանակում, որ նրանց ընտրվելու իրավունքը խախտված է, որովհետեւ երեկ դուք տեսաք, որ բոլոր առաջադրված թեկնածուների անունները ներառված էին քվեաթերթիկում եւ, ըստ էության, իրենց իսկ առաջադրողները չեկան ու չքվեարկեցին նրանց օգտին»:

Ինչ վերաբերում է պատգամավորի քվեարկելու իրավունքին՝ Վարդանյանն ասաց. «Մենք չենք կարող բոլոր պարագաներում երաշխավորել պատգամավորի քվեարկելու իրավունքը, որովհետեւ նրանք կարող են լինել գործուղման մեջ, օրինակ, հարգելի պատճառով բացակայի: Կալանավորված պատգամավորների՝ նիստերից բացակայելը դիտարկվում է որպես հարգելի բացակա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031