Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Գորբաչով. «Ղարաբաղյան հակամարտության արմատները հին են, պարզ լուծում այն ժամանակ խնդիրը չուներ և հիմա չունի»

Օգոստոս 03,2021 15:15

«Ազատություն». Սովետական միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը երեկ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության» մեջ ամսագրում «պերեստրոյկային» նվիրված ծավալուն հոդվածում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը և արել հայտարարություն, որը հակասում է Լեռնային Ղարաբաղի մասին նախկինում արած իր հայտարարություններին։

«Ղարաբաղյան հակամարտության արմատները հին են, պարզ լուծում այն ժամանակ խնդիրը չուներ և հիմա չունի, թեև ինձ փորձում էին համոզել, որ խնդիրը կարելի է կարգավորել սահմանների վերաձևման ճանապարհով։ Երկրի ղեկավարությունում եղել է միասնական կարծիք. դա անթույլատրելի է։ Ես կարծում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվածության հասնելը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը՝ օգնել նրանց իրավիճակի կարգավորման, մասնավորապես, տնտեսական խնդիրների լուծման գործում։ Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր», – հոդվածում գրել է Գորբաչովը։

Նախկինում նա հայտարարում էր, թե ափսոսում է, որ սովետական կայսրության վերջին տարիներին, երբ ինքը երկրի ղեկավարն էր և սկսվել էր ղարաբաղյան շարժումը, երկրի ղեկավարությունը չի ճանաչել ղարաբաղցիների իրավունքը և կարգավիճակ չի տվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին։ Նման հայտարարություն Գորբաչովն արել էր, մասնավորապես, «Ազատությանը» տված հարցազրույցում 2010 թվականի մարտին:

Ազա ԲԱԲԱՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031