Ինչպես հատնի է, նախորդ գումարման խորհրդարանը հեռանալուց առաջ օրենքով ավելացրեց պատգամավորների ձեռքի ծախսը ՝ 50 հազարից դարձնելով 250 հազար դրամ: Այսօր լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին հարցրեցին՝ ընդդիմությունը, որը առիթը բաց չէր թողնում իշխանությանը քննադատելու, լուռ համաձայնությամբ հաշտվե՞ց, որ պատգամավորների ծախսի գումարն ավելացրել են: Ռուստամյանը պատասխանեց. «Նախ դա մեր ժամանակ չի եղել, վերջին օրով բերել` բարձրացրել են: Մենք այս հարցը կլուծենք ու մենք 250 հազարի ճակատագիրը ինքներս կորոշենք, թե մեզ հասանելիք մասն ինչ ենք անելու: Կորոշենք, հաստատ օգտակար մի ուղղությամբ դա կլինի: Այս ձեւերով քողարկել աշխատավարձի բարձրացումը այս աղքատության, ժողովրդի ծանր սոցիալական վիճակի մեջ իսկապես անբարոյական է: Քննադատում ենք, բա ի՞նչ ենք անում: Կոնկրետ գործողություն ենք անելու այդ 250 հազարի հետ կապված»:
Հարցին՝ ձեր իշխանության ժամանակ 50 հազար էիք ստանում՝ նորից ծախսի փող, ինչո՞ւ չէիք բողոքում՝ Ռուստամյանը պատասխանեց, որ ա կոմունիստների ժամանակից եկել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ