Ազգային ժողովում այսօր ավարտվեց խորհրդարանի տեղակալի թեկնածության փակ, գաղտնի քվեարկությունը։ Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր։ ՔՊ-ի կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է 70 կողմ ձայներով։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները քվեարկությանը չեն մասնակցել։
ՔՊ-ն ԱԺ նախագահի երկրորդ տեղակալի պաշտոնում առաջադրել է Հակոբ Արշակյանի թեկնածությունը։ ԱԺ նախագահի տեղակալի երրորդ պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ