Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ դպրոցականները ևս 3 բրոնզե մեդալի են արժանացել` այս անգամ քիմիայի միջազգային օլիմպիադայում

Օգոստոս 03,2021 14:57

«Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրների (ևս 6 պետություն՝ դիտորդի կարգավիճակով) 309 աշակերտներ։

Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի սան Սևադա Ներսիսյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը և Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի սան Տիգրան Հարությունյանը։

Հայաստանի թիմը՝ ի դեմս Հայկ Աղեկյանի, Լեոնիդ Ասատրյանի և Տիգրան Հարությունյանի, արժանացել է 3 բրոնզե մեդալների։ ՀՀ թիմը ղեկավարել է ԵՊՀ-ն ներկայացնող Անդրանիկ Դավինյանը։

Հիշեցնենք, որ քիմիայի 52-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031