Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Սյունիքի համայնքապետեր Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ են. «Երբ որ պարոն Փաշինյանն այցելեց Սյունիքի մարզ, սյունյաց բարեւը ստացավ, որից հետո հավաքեց բոլորին եւ հանձնարարեց այն մարմիններին, որոնց նա իրավունք չունի հանձնարարություն տալ՝ ԱԱԾ, ոստիկանություն եւ այլն՝ գնացեք, բռնեք այդ մարդկանց: Երկրորդ՝ մարդը ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում էր, որ պետք է լինեն վենդետաներ ու վենդետաներ էլ անում է: Այդ վենդետաները ո՞ւմ նկատմամբ է իրականացնում՝ ումից որ այդ բարեւը ստացել է»:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին համայնքապետեր, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված են, «Հայաստան» խմբակցությունը դիմելու է ՍԴ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ