«Պարոն Ռուբինյանն ասաց, թե ինքը սեւ-սպիտակի բաժանման փորձեր չի արել։ Նա դա փորձեց բարդել իրավիճակի, ծիտիկների եւ այլ հանգամանքների վրա։ 2018թ․-ին Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ Ռուբինյանն ասել է՝ 2018-ի ընտրություններին մենք կմխենք ՀՀԿ դագաղի վերջին մեխը․․․իհարկե, այստեղ բացարձակ չկա ատելության խոսք, սա սիրո եւ հանդուրժողականության դրսեւորում է»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Աժ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ի կողմից Ռուբեն Ռուբինյանի առաջադրմանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ռուբինյանը «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանին անվանել էր «նոր պատգամավոր» եւ հորդորել ներողամիտ լինել նրա հայտարարությունների հանդեպ, Մամիջանյանը հարցրեց իշխանական խմբակցությանը․ «Դուք ձեր CV-ները կարդացե՞լ եք։ Մի հատ մերը կարդացեք, եւ սրանից հետո նման որակումներ չտաք»։
Մամիջանյանը նաեւ հայտարարեց՝ իրենց խմբակցությունը Ռուբեն Ռուբինյանին չի ընտրելու։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ